Բայրամով․ Առաջիկա օրերին ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունները կհանդիպեն![]() 26 փետրվարի 2024 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում կլինի։ «Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Առաջիկայում նախատեսվում է դեմ առ դեմ հանդիպում հայկական պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի շուրջ»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ։ Փաշինյանը նշել է, որ Բաքուն ներկայիս Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է անվանում։ Նա նաև նշել է, որ Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ձգտում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։ Ավելի վաղ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում։Նա հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանն ու համաձայնեցմանը։ Ըստ Փաշինյանի, դրան կհաջորդի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |