Միրզոյանն Անթալիայում նաև երկկողմ հանդիպումներ կունենա

Միրզոյանն Անթալիայում նաև երկկողմ հանդիպումներ կունենա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի Դիվանագիտական համաժողովին։ Նա աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի մարտի 1–ին։

Նախարարը կմասնակցի բանավեճերի և երկկողմ հանդիպումներ կունենա։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Այցը կավարտվի մարտի 3–ին։

Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի Դիվանագիտական համաժողովին նաև նախորդ տարի։

 Ուշագրավ
---