Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել է Քնեսեթի օրակարգում 7 մայիսի 2009 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին ընդգրկվել է Քնեսեթի (Իսրայելի խորհրդարանի) 18-րդ գումարման նստաշրջանի օրակարգում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Քնեսեթում «Լիկուդ» կուսակցության պատգամավոր, խորհրդարանական կոալիցիայի ղեկավար Զեեւ Էլկինը: Նրա խոսքերով, այժմ ճշտվում է, թե որ հանձնաժողովը պետք է զբաղվի այդ օրինագծի մշակմամբ: Խորհրդարանականը հիշեցրել է, որ վերջին 20 տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության մասին հարցն Իսրայելում ընդհանրապես չի քննարկվել: «Ինչպես գիտեք, 2008 թվականի մարտի 26-ին Քնեսեթն առաջին անգամ սկզբունքային որոշում կայացրեց այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման քննարկվելու է Իսրայելի խորհրդարանի հանձնաժողովներից մեկում: Այս տարի մենք նույնը արեցինք: Ճիշտ է, դեռեւս վաղ է խոսել Ցեղասպանության ճանաչման մասին, սակայն մենք հուսով ենք, որ քննարկումը դրական արդյունք կունենա: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ղեկավարվում էի զուտ բարոյական նկատառումներով, քանի որ լավ գիտեմ հարցի պատմությունը»,-ասել է Էլկինը: Ինչ վերաբերում է Երուսաղեմում հայ կաթոլիկ եկեղեցու ավերման մասին լուրերին, ապա Զեեւ Էլկինը հերքել է այդ տեղեկատվությունն` ասելով, թե Երուսաղեմում ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի քանդվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |