Թենիսիստներ Խաչանովն ու Ռուբլյովը բարեգործական խաղի հասույթը կտրամադրեն արցախահայությանը![]() 1 մարտի 2024 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովըբարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը: Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մարտի 16-ին: Այս մասին ասվում է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղի կայքում, որն էլ նախաձեռնության հեղինակն է, հայտնում է Panorama.am-ը։ «Անդրեյ Ռուբլևը միանում է Կարեն Խաչանովի հետ «Արարատ-Խաչանով» թենիսի ցուցադրական մրցախաղի դրամահավաքին։ Հասույթի մի մասն ուղղվում է արցախահայությանը»,- նշված է կայքում։ 2023–ին ևս Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝ ի աջակցություն Արցախի։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |