Հունաստանի պաշտպանության նախարարը կժամանի ՀՀ պաշտոնական այցով![]() 2 մարտի 2024 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին ասվել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի և այդ երկրի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի միջև հանդիպմանը։ Մկրտչյանն ընդգծել է, որ այդ այցը նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը, մասնավորապես, 2023–ին ՀՀ ՊՆ ղեկավարի Հունաստան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Փետրվարի 27–ին Հունաստան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա հանդիպել է այդ երկրի վարչապետի և նախագահի հետ։ Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան-Հունաստան խորհրդարանական խմբի անդամների հետ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել էր․ «Մենք աջակցում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023 դեկտեմբերին: Պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |