Պեսկով․ Հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ գործակցությունից և ԵԱՏՄ–ին անդամությունից![]() 6 մարտի 2024 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ գործակցությունից և ԵԱՏՄ–ին անդամությունից, քանի որ աճում է ապրանքաշրջանառությունը, տրանսպորտային ծառայությունները, ֆինանսական ոլորտը։ Նա նշել է, որ Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին որևէ բան թելադրելուն և կողմ է, որ «միասին դառնան ավելի հարուստ և երջանիկ», գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք դեմ ենք որևէ մեկին ինչ–որ բան թելադրելուն։ Մենք կողմ ենք, որ միասին վաստակենք, դառնանք ավելի երջանիկ ու հարուստ։ Մենք վստահ ենք, որ մեր հայ բարեկամները ևս դա հասկանում են»,–ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից ամենադինամիկ զարգացողն է, քանի որ 2023–ին նրա ՀՆԱ աճը կազմել է 15%։ «Սա նույնիսկ համաշխարհային չափանիշներով կարելի է ասել, որ Հայաստանը առաջատարներից է»,–ասել է Պեսկովը՝ հավելելով, որ դա մասնակիորեն տեղի է ունենում նաև ՌԴ հետ «շատ սերտ համագործակցության շնորհիվ»։ Ընթերցեք նաև․ Պեսկով․ Ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու վերաբերյալ որոշում, որքան հասկանում ենք, չկա
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |