Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին![]() 7 մարտի 2024 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԻԻՀ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ հետ հարաբերություններին։ Նա ասել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա իր քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։ «Իրանի վճռական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու իր տարածքի հանդեպ ինքնիշխանությանն աջակցելն է, ոչ թե միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը»,–ասել է նա։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները և այդ քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում անընդունելի է, հայտնում է Mehr գործակալությունը։ Պապիկյանն իր հերթին ասել է․ «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրները նույն վերաբերմունքն ունենան տարածաշրջանի կայունությանը»։ Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |