Երեւանում բացվել է Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրս կենտրոն 7 մայիսի 2009 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Երեւանում բացվեց Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրս կենտրոն: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Կենտրոնի բացման արարողությանը ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ եւ Մարդկանց վաճառքի դեմ պայքարի համակարգող Էվա Բյեդեն հայտարարեց, որ ուրախ է Հայաստանում Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրս կենտրոնի բացմանը, որի հիմնական նպատակն է տեսնում ԵԱՀԿ եւ ՀՀ համագործակցության զարգացման մեջ:Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրս կենտրոնը ստեղծվել է Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի աջակցությամբ: Թրաֆիկինգի դեմ պայքարի աշխատանքի մեջ ներգրավված են` ծրագրի ղեկավար, ծրագրի ղեկավարի օգնական, սոցիալական հարցերով մասնագետ եւ փաստաբան: Այս ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2010թ. օգոստոսը: Ծրագրի ավարտից հետո Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրս կենտրոնն ինտեգրվելու է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառույցի մեջ: Կենտրրոնի ստեղծման մասին փոխըմբռնման մասին Հուշագիրը ստորագրվել էր 2008թ. նոյեմբերի 4-ին: Կենտրոնի հիմնական նպատակն աջակցությունն է թրաֆիկինգի դեմ պայքարում կարեւոր դեր խաղացող կառույցներին թրաֆիկինգի զոհերի պաշտպանության ֆունկցիոնալ մեխանիզմի ստեղծման գործում: Կենտրոնը մտադիր է հասարակական կազմակերպությունների, սոցիալական ծառայությունների, իրավապաշտպան մարմինների համար կազմակերպել ուսուցումներ, որոնց ընթացքում համապատասխան նախապատրաստական աշխատանք կանցկացվի տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դրանից բացի կկազմակերպվեն նաեւ թրաֆիկինգի ռիսկերի եւ սպառնալիքների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացման միջոցառումներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |