Փաշինյանը՝ ադրբեջանցուն վերադարձնելու մասին․ Մոլորվածներին հանձնելու պայմանավորվածություն կա![]() 12 մարտի 2024 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե ինչու է հայկական կողմը վերադարձրել վեջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին, եթե դիմացը ոչ մի հայ գերի ազատ չի արձակվել։ Նա բացատրել է դա նրանով, որ կողմերի միջև պայմանավորվածություն կա վերադարձնելու բոլոր այն անձանց և զինծառայողներին, որոնք հակառակ կողմում են հայտնվել մոլորվելու և տեղանքում չկողմնորոշվելու արդյունքում։ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և, ըստ էության, շարունակում է գոյություն ունենալ պայմանավորվածություն, որ այն զինվորները, որոնք մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են: Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում փոխադարձաբար վերահաստատել ենք, որ եթե մոլորվելու դեպք լինի, պետք է վերադարձնենք»,–ասել է Փաշինյանը։ Նա ասել է, որ չգիտենք, թե հաջորդ զինվորը որ կողմից կլինի: «Ես վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, որ, եթե նման դեպք լինի, մենք հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը»,-ասել է Փաշինյանը: Վարչապետը նաև հայտարարել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Մարտի 4-ին Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից փետրվարի 28-ի ժամը 05։15-ի սահմաններում հայտնաբերված, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, Հայաստանի Հանրապետության որոշմամբ, կհանձնվի ադրբեջանական կողմին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |