Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի հայտարարությունը երկրորդ անակնկալն է դարձել հայ հասարակության համար

PanARMENIAN.Net - Մայնդորֆի հռչակագրից հետո ապրիլի 23-ին հրապարակված Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի համատեղ հայտարարությունը երկրորդ անակնկալը դարձավ հայ հասարակության համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: «Այսօր անհնար է բացառել, որ մի օր մենք կարթնանաք եւ կիմանանք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պայմանագիր»,- նշել է հայ խորհրդարանականը:



Ստեփան Սաֆարյանի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է Մոսկվայի առաջարկից, այնուհետեւ Ռուսաստանի նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել է Արեւմուտքը: «Այսօր Ռուսաստանն այս հարցում ավելի շատ կողմնակի դիտորդի դերում է, քան նախաձեռնողի եւ առաջատարի: Այս փուլում Մոսկվային ավելի շատ հետաքրքրում են հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ընդգծել է խորհրդարանականը:
 Ուշագրավ
---