Պեսկով․ ՀՀ–ն ծանուցել է Մոսկվային «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին![]() 12 մարտի 2024 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն ծանուցում է ստացել Հայաստանից «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին։ Նա հավելել է, որ, անկասկած, շփումները բոլոր հնարավոր մակարդակներում շարունակվում են, գրում է ՏԱՍՍ–ը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցը հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ են պահել: Նա նշել էր, որ Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայկական կողմն ի զորու է «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։ Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |