Փաշինյանը չի բացառել` խաղաղության պայմանագիրը ստորագրելիս ՀՀ–ն ու Ադրբեջանը կարող են հրաժարվել միջպետական գանգատներից![]() 12 մարտի 2024 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատները հետ վերցնելու մասին հարցին, ասել է, որ բանակցությունների ժամանակ այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է։ Նա չի բացառել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հրաժարվել միջպետական գանգատներից: «Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը խաղաղության պայմանագիր են կնքում, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր, ՀՀ համար դա կարևոր գործոն է մեր ասելիքն առաջ մղելու համար»,-ասել է վարչապետը։ ՀՀ–ն մի շարք միջպետական գանգատներ է ներկայացրել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |