Կենտրոնական բանկի նախագահը ժամանել է Գերմանիա մասնակցելու Գերմանահայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին 7 մայիսի 2009 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնել է Ֆրանկֆուրտ, որպեսզի մայիսի 7-8-ը մասնակցի Գերմանահայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Այդ մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությանը:Հաղորդագրության համաձայն, նիստի ժամանակ քննարկվելու են փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկային ծրագրերի աջակցության, բնակարանային շուկայի կայուն զարգացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման հարցերը: Այդ ծրագրերի շրջանակներում գերմանական KfW բանկի հետ բանակցություններ են վարվելու նոր միջոցներ ներգրավելու վերաբերյալ: Գերմանահայկական ֆոնդը (ԳՀՖ) ստեղծվել է 1998-ին Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից Հայաստանի փոքր բիզնեսի աջակցության համար ֆինանսական համաձայնության հիման վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |