Ստեփանակերտում պատրաստվում են մայիսի 9-ի տոներին 7 մայիսի 2009 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնակատարությունների անցկացման հարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարարության եւ իրավապահ մարմինների ղեկավարներ: Երկրի ղեկավարին զեկուցվել է տոնական միջոցառումների ծրագրի, դրանց նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Իր հերթին Բակո Սահակյանը համապատասխան հրահանգներ է տվել նախատեսված տոնակատարությունները կազմակերպված եւ պատշաճ մակարդակով անցկացնելու վերաբերյալ: Միաժամանակ նախագահը կարեւորել է հանրապետության պետական բոլոր կառույցների համակարգված աշխատանքի եւ փոխգործակցության անհրաժեշտությունը, հաղորդում է ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |