«Արեւելյան գործընկերության» տեքստում չկա տարածքային ամբողջականության սկզբունքը 7 մայիսի 2009 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Պրահայում ստորագրվելիք «Արեւելյան գործընկերության» հռչակագրի վերջնական տեքստը փոփոխվել է մայիսի 6-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովին: Ծրագրի մասնակից երկրներն անվանվել են «արեւելաեվրոպական գործընկերներ» կամ «գործընկեր-երկրներ», իսկ ԵՄ հետ մասնակից երկրների անցագրային ռեժիմի պարզեցումը հետաձգվել է ավելի երկար ժամկետով: Ինչպես գրում է EUobserver-ը, փոփոխությունների հարցում պնդել են Գերմանիան եւ Նիդեռլանդները, որպեսզի «գործընկերների» մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե մասնակցությունը «Արեւելյան գործընկերությանն» ապագայում Եվրամիության անդամության հեռանկար է բացում:Վրաստանին եւ Ադրբեջանին չի հաջողվել հասնել նրան, որ հռչակագրում ներմուծվի մի կետ այն մասին, որ բոլոր 33 երկրները (ԵՄ 27 անդամներն ու 6 արեւելյան գործընկերները) պետք է հագեն պետության տարածքային ամբողջականությունը: Դրա փոխարեն փաստաթղթում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի պահպանման կոչ է պարունակվում: Չեխիայի վարչապետ Ալեքսանդր Վոնդրայի խոսքով, Պրահայում կայանալիք գագաթաժողովին ներկա չի լինի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետներ Սիլվիո Բերլուսկոնին եւ Խոսե Լուիս Սապատերոն: Գագաթաժողովին մասնակցելու է ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովից Պրահայում ներկա կլինի Ժոզե Մանուել Բարրոզուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |