ՌՀՀ-ում կայացել է «Յակով Զարոբյանը եւ դարաշրջանը» գրքի շնորհանդեսը 7 մայիսի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - «Յակով Զարոբյանի կյանքն ու գործունեությունը լիարժեք պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես կարելի է եւ պետք է կառավարել երկիրը»,- նշել է Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը Նիկիտա Զարոբյանի «Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր ՌՀՀ-ում:Բազմաթիվ ներկաների շարքում կային մարդիկ, ովքեր աշխատել են Յակով Զարոբյանի հետ` Սերգեյ Համբարձումյան, Լյուդվիգ Ղարիբջանյան եւ ուրիշներ: «Ինտերնացիոնալ մտքի ազգայնական` այդպես էին խոսում Յակով Նիկիտովիչի մասին: Զարոբյանը համարձակություն եւ վճռականություն ուներ դիմակայելու կոմունիստական վարչակարգին եւ հայտարարելու, որ բանակը չի ուղղորդի սեփական ժողովրդի դեմ, երբ գրգռված ամբոխն անկառավարելի դարձավ Հայոց ցեղասպանության 50-ամյակի տարելիցին նվիրված արարողության ժամանակ, որի անցկացմանը հասել էր Յակով Զարոբյանն անձամբ»,- ընդգծել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Իր գրքում Յակով Զարոբյանի որդին նկարագրել է Հայաստանի ԿԿ Կոմկուսի առաջին քարտուղարի գործունեությունը 1960-1966 թթ.: «Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գիրքը հիմնված է 140 փաստագրական աղբյուրների վրա, որոնց վրա Նիկիտա Զարոբյանն աշխատել է 4 ամիսների ընթացքում, ինչպես նաեւ սեփական հիշողությունների վրա: Շնորհանդեսի երկրորդ մասում տեղի ունեցավ համերգ: Յակով Զարոբյանի (1908-1980) շնորհիվ գտնվել է Սեւանի կարեւորագույն հիմնահարցի լուծումը, ստեղծվել է ԵրՆԻԻՄՄ-ը, ամրապնդվել են կապերը սփյուռքի հետ, վերջապես, լուծվել է հարցերի համալիր, որոնք կապված են եղել Հայոց ցեղասպանության եւ նրա 50-ամյակի հետ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |