Մովսես Շահվերդյան. Հայաստանը չի կարող խուսափել Թուրքիայի հետ հարաբերություններից

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը չպետք է փակ լինի, եւ դրա բացման մեջ ոչ մի վտանգ չեմ տեսնում»,- հայտնել է Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) առաջնորդ Մովսես Շահվերդյանը: Նա նաեւ ավելացրել է, որ ոչ թե Հայաստանն է բացասական տրամադրված Թուրքիայի հանդեպ, այլ ընդհակառակը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Մովսես Շահվերդյանը հայտնել է, որ «Թուրքիան ի տարբերություն Հայաստանի «հզոր» դիվանագիտություն է վարում, եւ Հայաստանը չի կարող խուսափել Թուրքիայի հետ հարաբերություններից»:



ՀԱՍԿ-ի առաջնորդը նաեւ նշել է, որ «ճանապարհային քարտեզի» մասին տեղեկատվությունը հրապարակվել է միայն Թուրքիայում, իսկ Հայաստանում այդ առնչությամբ մեկնաբանություններով ելույթ չեն ունեցել` հայտարարելով միայն, որ պայմանագիր դեռեւս չի ստորագրվել եւ երկրների միջեւ միայն բանակցություններ են ընթանում:
 Ուշագրավ
---