Ռուսաստանը չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը 7 մայիսի 2009 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Մոսկվան չի ծրագրում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ տարածաշրջան: Այդ մասին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, բացառված չէ, որ միջնորդ-երկրների նախագահները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հաջորդ փուլին, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»: Նախորդ հանդիպումը կայացել էր Ցյուրիխում այս տարվա հունվարի 28-ին: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարվա հունիսին Սանկտ-Պետերբուրգում, երկրորդը` անցյալ տարվա նոյեմբերի վերջին Մոսկվայում: Ենթադրվում է, որ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |