ՌԲԿ․ Մարտի 30-ից «Միր» քարտերը կդադարեն գործել ՀՀ բանկերի մեծ մասում![]() 19 մարտի 2024 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024–ի մարտի 30-ից այլևս չեն գործի Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում: Բացառություն կլինի միայն «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն) ենթակառուցվածքը, հայտնել է ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԲԿ–ն։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև ՌԲԿ–ի աղբյուրը ՌԴ վճարային շուկայում։ «Մարտի 30-ից հաճախորդներն այլևս չեն կարողանա անկանխիկ վճարումներ կատարել POS տերմինալներում և կանխիկացնել գումար հանրապետության այլ բանկերի բանկոմատներից։ Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ (Հայաստան) քարտերի վրա»,- ասել է ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ բանկն ամբողջությամբ շարունակում է «Միր» քարտերի սպասարկումը։ Այժմ «Միր» քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում տեղական բանկերի կողմից։ Դրանց կիրառման դադարեցման մասին լուրեր նախկինում ևս տարածվել են, սակայն չեն իրականացել։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |