Ստանո․ ԵՄ ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին![]() 19 մարտի 2024 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԵՄ անդամ 27 երկրի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում ասել է, որ արտգործնախարարները նիստին վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին, տեղեկացնում է Արմենպրեսը։ Նա հիշեցրել է նոյեմբերին կայացած նիստի արդյունքներով հայտարարված բոլոր տարրերը, ինչպես նաև աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի աշխատանքներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորմանը։ ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |