IDBank. «Միր» քարտերի սպասարկումը դադարեցվում է![]() 19 մարտի 2024 - 13:31 AMT PanARMENIAN.Net - IDBank–ը տեղեկացնում է, որ «Միր» (МИР) քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում «Միր» քարտերի լիարժեք աշխատանքը բանկի POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։ Տեղեկացվում է, որ մարտի 30-ից սկսած՝ IDBank-ը դադարեցնում է «Միր» վճարային քարտերի սպասարկումը։ Դա նշանակում է, որ այն վաճառակետերում, որտեղ տեղադրված են IDBank-ի POS/vPOS տերմինալները, «Միր» քարտերով վճարում հնարավոր չի լինի կատարել։ «Միր» քարտերից հնարավոր չի լինի նաև գումար կանխիկացնել IDBank-ի բանկոմատներում։ «Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ IDBank-ի գործող քարտատեսակներին և դրանց լայն հնարավորություններին կարելի է ծանոթանալ կայքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |