Փաշինյանը՝ Fly Arna-ի մասին․ Ծրագիրը ձախողվել է![]() 21 մարտի 2024 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Հայաստանի ազգային ավիափոխադրողի՝ Fly Arna-ի ծրագիրը ձախողվել է, այն շարունակելու մասին մտածելու լավատեսական հիմք չկա: «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է: Բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որը այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի համավարակի շրջանն էր: Բյուջետային ավիաընկերությունները, որոնց հետ ունեինք պայմանավորվածություն, կորոնավիրուսի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի ՀՀ: Եվ մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում՝ ըստ էության ընկերության կառավարումը վստահելով արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Բայց հետագայում շուկայում իրավիճակը որոշակի փոփոխություն է կրել, շուկայում, այդ թվում հայաստանյան շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել»,-ասել է Փաշինյանը, գրում է Արմենպրեսը։ Այդ հարցը բարձրացրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կարիք է տեսել փարատելու բոլոր կասկածները, որ այդ ձախողումը վատ կառավարման կամ միտումնավոր վատ կառավարման ու անփութության հետևանք չէ: Վարչապետն ասել է, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել, եթե կարիք լինի, կտրվի քրեաիրավական գնահատական: Պատգամավորր հարցին` թեման փակվա՞ծ է, թե կառավարությունն ինչ-որ բան կանի Fly Arna-ի հետ կապված՝ Փաշինյանը պատասխանել է. «Մենք, ցավոք, այդ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական ոչ մի հիմք չունենք»: Վարչապետը հիշեցրել է, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել քաղաքացիական ավիացիայի հետ կապված, մասնավորապես ԵՄ ավիացիոն սև ցուցակում հայտնվելը: Նա վստահեցրել է, որ որոշակի հետևություններ ու գործողություններ արվում են: Քայլեր են արվում, որ կոմիտեն կարողանա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում, հույս կա, որ Հայաստանը շատ շուտով դուրս կգա ԵՄ ավիացիոն սև ցուցակից: Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հայտնել էր, որ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է: Ըստ օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է: Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |