Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել հրազենային վիրավորումից![]() 21 մարտի 2024 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20–ին ժամը 14-ի սահմաններում ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող 22-ամյա Ռոման Շատերնիկովը։ Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից, տեղեկացնում է «Ազատությունը»։ Ըստ տեղեկությունների, Կամխուտի զորավարժարանում ընթանում են զորավարժություններ: Թե ինչ հանգամանքներում է ռուս զինծառայողը ստացել մահացու հրազենային վիրավորում, այս պահին պարզ չէ։ Կամխուտի զորավարժարանում ռուսական 102-րդ ռազմաբազան պարբերաբար իրականացնում է մարտական զորավարժություններ։ Այս տարածքը, քանի որ սահմանազատված չէ արգելաքներով, հարակից գյուղերի բնակիչները զրկվելով արոտավայրերից իրենց անասուններին այդ տարածքում են արածեցնում, երբ զորավարժություններ չեն լինում։ Այս տարածքում Վահրամաբերդ գյուղից արդեն 3 մարդ է զոհվել ականի պայթյունից, որոնցից 2-ը՝ երեխաներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |