Միրզոյանն Ուրուգվայ է մեկնել․ Նա կմասնակցի ՀՀ դեսպանության բացմանը

Միրզոյանն Ուրուգվայ է մեկնել․ Նա կմասնակցի ՀՀ դեսպանության բացմանը

PanARMENIAN.Net - Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը, հայտնում է ԱԳՆ–ն։

Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է։

 Ուշագրավ
---