Մակրոնն առաջարկում է միավորել ԵՄ, Կովկասի և Բալկանների էներգահամակարգերը![]() 22 մարտի 2024 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել միավորել ԵՄ, Կովկասի և Արևմտյան Բալկանների էներգահամակարգերը։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ ատոմային էներգետիկային նվիրված համաժողովի ժամանակ։ «Մենք պետք է միասին աշխատենք էլեկտրացանցերի ստեղծման և դրանց փոխկապակցման համար։ Այդ քայլը կարող է էժան էլեկտրաէներգիայի աղբյուրներ ստեղծելուն միտված բեկումնային գործոն դառնալ։ ԵՄ, Արևմտյան Բալկանների և Կովկասի էներգահամակարգերը պետք է միավորվեն և հարկավոր է այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնել», - ասել է Ֆրանսիայի նախագահը, գրում է ՏԱՍՍ–ը։ Մակրոնը նաև կարևորել է ատոմային էներգետիկայի զարգացումը՝ նշելով, որ ԱԷԿ–ները թույլ են տալիս բարձրացնել երկրների էներգետիկ անվտանգությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովը տեղի է ունեցել մարտի 21–ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |