Պեսկով․ Հիմա բարդ շրջան է, բայց ՀՀ-ն մեզ համար ավելի քան եղբայրական է![]() 26 մարտի 2024 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ հետ հարաբերություններին, ասել է, որ հիմա բավականին բարդ շրջան է «բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում»։ Այդ մասին Պեսկովն ասել է Aif.ru-ին հարցազրույցում։ «Հայաստանը նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ այդ հայերի, ՌԴ քաղաքացիների տնտեսական ակտիվությունը, մինչ օրս մեծ տոկոս է կազմում Հայաստանի համախառն բյուջեում։ Մարդիկ գումարներ են փոխանցում այնտեղ, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է․․․»,–ասել է նա։ Նա հավելել է, որ Կովկասյան տարածաշրջանը գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ «Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակ լինի, քանի որ դա չի կարող այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունները զարգացնելու քաղաքական կամքը և մենք հաջողությամբ կանցնենք այս բարդ շրջանը»,–ասել է նա։ ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, ամփոփելով ՌԴ նախագահական ընտրությունների նախնական տվյալները, հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հաղթել է ԱՄՆ–ում և այլ ոչ բարեկամ երկրներում՝ հիշատակելով նաև Հայաստանը։ԿԸՀ ղեկավարը նաև պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել ոչ բարեկամ երկրների թվում։ «Որովհետև, քանի որ Վրաստանում մեծ թվով ռելոկանտներ կան և չկար ընտրատեղամաս, նրանք Վրաստանից Հայաստան էին եկել։ Վրաստանից մեկնել են Թուրքիա, Հայաստան, Ղազախստան»,–ասել էր նա։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |