ՄԱԳԱՏԷ-ն հոգ է տանում շրջակա միջավայրի վերականգնման մասին

PanARMENIAN.Net - 2009թ. մայիսի 18-22-ը, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի նախաձեռնությամբ, «Ռադիոակտիվ նյութերի մնացորդներով վարակված հողերի առողջացման հարցերին» նվիրված միջազգային խորհրդաժողով տեղի կունենա Աստանայում: Խորհրդաժողովը նվիրված է միջուկային փորձարկումների դադարեցմանը Սեմիպալատինսկում:



Խորհրդաժողովի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ռադիոակտիվ աղտոտումից տուժած շրջակա միջավայրի վերականգնման խնդրին: Խորհրդաժողովի ընթացքում տեղի կունենա բաց բանավեճ ամենազգայուն հարցերի շուրջ, որոնք կապված են միջուկային զենքի կիրառման, ԱԷԿ-ների վթարների եւ աղետների արդյունքում ռադիոակտիվ աղտոտումից տուժած շրջանների վերականգնման հետ:



Խորհրդաժողովին կմասնակցի 59 երկիր, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ՄԱԳԱՏԷ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի միջազգային գիտատեխնիկական կենտրոնի) ներկայացուցիչներ: Ազգային պատվիրակությունների մասնակցությունը հայտարարված է նախարարների, պատգամավորների, ազգային եւ տրանսազգային ընկերությունների թոփ-մենեջերների, Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մակարդակով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---