Բերնար Քուշներ. Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ բանակցությունները ծանր էին

PanARMENIAN.Net - Պրահայում ընթացող ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ծանր էին ընթանում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները: Նրա խոսքերով, կողմերի միջեւ փոխադարձ անհասկացությունը շատ է: «Յուրաքանչյուրն իր գիծն է տանում եւ տարբեր կերպ է արձագանքում նույն սյուժեներին: Սակայն, պետք չէ հուսալքվել, առջեւում դեռեւս երկարատեւ աշխատանք կա նախագահներ Ալիեւի ու Քուշների միջեւ»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---