Պետդեպ. Ապրիլի 5–ի հանդիպման առանցքը ՀՀ և Ադրբեջանի խաղաղության գործընթացը չէ՝ քննարկվելու են ՀՀ տնտեսությանն առնչվող հարցեր![]() 2 ապրիլի 2024 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում, անդրադառնալով ապրիլի 5–ին կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպմանը, ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն այդ հանդիպման գլախվոր թեման չի լինելու։ Նա հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՏՀ նախագահ Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Բրյուսելում կայանալիք հանդիպմանը խոսք է գնալու Հայաստանում ժողովրդավարության, բարեփոխումների, տնտեսության և դիմակայունության մասին։ «Դա ԱՄՆ-ի, Եվրամիության հանդիպումն է Հայաստանի հետ, որի նպատակն է քննարկել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, աջակցությունը փախստականներին և աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,–պարզաբանել է Միլլերը։ Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։ Արձագանքելով Բաքվին՝ Երևանը պնդել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաև քննարկվեն ապրիլի 5-ին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ՝ «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |