196 տ քաշով ստատորը, որը 1992 թվականից չէին կարողանում Հայաստան տեղափոխել, փոխադրվել է «Հրազդան-5»-ի հրապարակ 8 մայիսի 2009 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկ համակարգի «Հրազդան-5»-ի շոգետուրբինի խոշորագույն 300 ՄՎտ գեներատորի ստատորը , որն արտադրվել է դեռեւս 1992թ. փետրվարին «Էլեկտրոսիլա» գործարանում, մինչ այժմ գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում: Այդ մասին հաղորդում է «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը:Ստատորի փոխադրման քաշը կազմում է 196 տ, հատուկ տասնվեց սռնի ունեցող տրանսպորտյորի քաշը՝ 123,5 տ, գումարային քաշը՝ 319,5 տ, իսկ արտաքին չափսերը՝ 7450x3960x4180: Ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների հայտնի իրավիճակով պայմանավորված` սկսած 1992թ.-ից նշված աննախադեպ մեծ քաշի եւ չափի բեռի տեղափոխման բազմաթիվ փորձերն ավարտվում էին ապարդյուն, ինչի հետեւանքով անգամ որոշ խոշոր էներգետիկ կազմակերպություններ հրաժարվեցին մասնակցել «Հրազդան-5»-ի նախագծում: 2008 թ. «Հրազդան-5»-ի տնօրինության կողմից ուսումնասիրվեց բեռի փոխադրման հնարավորությունները, որոնց հետեւեցին բանակցություններն ու նախապատրաստական աշխատանքները: Բեռի փոխադրման տեսականորեն հնարավոր երեք տարբերակների քննարկման արդյունքում / օդային փոխադրում, ավտոգնացքով եւ երկաթգծով/ նպատակահարմարությունը տրվեց երկաթգծային փոխադրման տարբերակին հետեւյալ երթուղով` Սանկտ-Պետերբուրգ-Կովկաս նավահանգիստ- Փոթի նավահանգիստ- Այրում կայան- «Հրազդան-5»-ի հրապարակ: Այդ նպատակով «Էլեկտրոսիլա» արտադրող գործարանում մշակվեց փոխադրման նոր գծագիր, որը համաձայնեցվեց ՌԵՈՒ եւ բեռի փոխադրման բոլոր մյուս մասնակից կազմակերպությունների, ներառյալ Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրամիջոցների ներկայացուցչության հետ: Վերը նշված երթուղին մանրակրկիտ մշակվել էր մասնագիտացված կազմակերպությունների կողմից` հաշվի առնելով կոնկրետ հատվածների չափաքաշային չափումները եւ առավել բարդ հատվածներում / կամուրջ, թունել եւ ալն/ հատուկ վագոն-շրջանակի օգտագործման անհրաժեշտությունը: Լաստանավում բեռի տեղակայման եւ ամրացման հարցը համաձայնեցվել է նավի կոնստրուկտորների հետ: Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների ու փաստաթղթային համապատասխան ձեւակերպումների, ինչպես նաեւ բեռի փոխադրման բոլոր մասնակիցների, առաջին հերթին, Հարավ-Կովկասյան երկաթուղու անձնակազմի հետ համախմբված ու համակարգված աշխատանքի արդյունքում 2009թ. մայիսի 5-ին 300 ՄՎտ գեներատորի ստատորը տեղափոխեց «Հրազդան-5»-ի հրապարակ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |