Կիևյան կամրջի նորոգման ժամկետը կարող է երկարացվել․ Լրացուցիչ աշխատանքներ կարիք կա![]() 8 ապրիլի 2024 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է Կիևյան կամրջի նորոգումը: Կառույցի սպասարկման համար առաջնահերթորեն նորոգվել են հենարանների միջև գտնվող աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ: Բացի այդ, ամբողջությամբ կբացվի, կհիմնանորոգվի ու բնակիչներին կհանձնվի ստորգետնյա հետիոտնային անցումը: Այդ մասին ասվել է Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը տեղեկացրել է, որ Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով, հայտնում է «Փաստինֆոն»։ «Բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման ու նորի տեղադրման, նաև՝ կամարների վերին հատվածների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են»,–ասել է նա։ Գեղամյանը նաև տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքները նախատեսվում էր ավարտել 150 օրում, այսինքն՝ այս տարի, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ «Հայտնաբերվել են նոր աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն, արդեն դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որ դա ներառեն աշխատանքի մեջ, հնարավոր է ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն լինի»,–ասել է նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |