Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող![]() 11 ապրիլի 2024 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում: Նա գրանցել է երկամարտի 463 կգ (210+253) արդյունք, ապա հաղթել նաև պոկում ու հրում վարժություններում՝ նվաճելով փոքր ոսկե մեդալներ, հայտնում է Aysor.am-ը։ Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ ծանրաձողը՝ Մարտիրոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից: Վարազդատ Լալայանը նաև օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։ Ուղեգիր էին նվաճել նաև Անդրանիկ Կարապետյանն ու Գարիկ Կարապետյանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |