Պատգամավորին տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծելու առթիվ ծառայողական քննություն է նշանակվել![]() 17 ապրիլի 2024 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Այդ մասին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն էր տարածվել, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։ «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասել է Սարգսյանը։ Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ Վարդանյանին ոչ միայն դաժան ծեծի են ենթարկել, այլև թքել են նրա վրա, ստիպել են իր հասցեին հայհոյանքներ հնչեցնել։ Նրա խոսքով` Սամվելի տաբատին, ծնկների հատվածում խոտերի հետքեր են եղել, ճակատը, աջ ձեռքն այտուցված են եղել, ձախ ունքն էլ վնասված է եղել։ Ուսին ու ձեռքին էլ քերծվածքներ են եղել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստվում է Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ գրություններ ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարություն և գլխավոր դատախազություն։ «Այցի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ: Հաշվի առնելով լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածված հրապարակումները և առանձնազրույցի ընթացքում ներկայացված հանգամանքները՝ պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով»,–նշված է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |