Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում տեղի կունենա ֆուտբոլային մրցաշար ԱՊՀ լրագրողների միջեւ 8 մայիսի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին անգամ տեղի կունենա ֆուտբոլային մրցաշար ԱՊՀ լրագրողների միջեւ: Մրցաշարը տեղի կունենա 2009-ի մայիսի 15-18-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի (ԱԹԱ) եւ ԼՂՀ Պետական սպորտկոմիտեի կազմակերպմամբ:Մրցաշարին կմասնակցեն լրագրողների թիմեր Մոսկվայից, Վոլգոգրադից, Բրյանսկից, Սամցխե- Ջավախեթից, Վիլնյուսից, Երեւանից: ԼՂՀ լրագրողները նույնպես ներկայացրել են իրենց թիմը: Ֆուտբոլային մրցաշարի հաղթողները կպարգեւատրվեն գավաթներով եւ հուշանվերներով: 5 անվանակարգերում նախատեսված են մրցանակներ մրցաշարում առավել աչքի ընկած խաղացողների, այդ թվում լավագույն դարպասապահի, ռմբարկուի, խաղացողի, պաշտպանի եւ հարձակվողի համար: Մրցաշարի ավարտից հետո տեղի կունենա գալա-խաղ` ԱՊՀ լրագրողների թիմը կմրցի ԼՂՀ կառավարության եւ վետերանների թիմի հետ: Ֆուտբոլային մրցաշարերը ԱՊՀ լրագրողների միջեւ ունեն արդեն 10-ամյա պատմություն: Առաջին անգամ լրագրողները հանդիպել են 1999-ին Սանկտ-Պետերբուրգում քաղաքի նահանգապետ Վ. Յակովլեւի հովանավորությամբ: Այնուհետեւ նմանապիտ մրցություններ տեղի են ունեցել Բաքվում, Քիշնեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում եւ Վոլգոգրադում: Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այդ մրցաշարերում 2002-ին Երեւանում են դարձել չեմպիոն, եւ երեք անգամ` բրոնզե մրցանակակիրներ: Հայաստանի լրագրողների թիմի կազմը` Արմեն Պետրոսյան (Tert.Am), Դավիթ Նազարյան (PanARMENIAN.Net , Արամ Արոյան (Regnum), Յուրի Մանվելյան(Tert.am), Արամ Տիտանյան («90 րոպե» շաբաթաթերթ), Հովհաննես Հակոբյան (Հայ-ռուսական գործարար ամսագիր), Արման Ալավերդյան (Մեդիամաքս), եւ թիմի ավագ, ԱԹԱ նախագահ Տիգրան Հովհաննիսյան (banker.am): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |