Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սխեման հակասում է ԼՂՀ եւ Հայաստանի շահերին11 մայիսի 2009 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները պրահյան բանակցությունները գնահատել են որպես արդյունավետ. արդեն որոշակի առաջընթաց է գրանցվել կարգավորման, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների շուրջ դիրքորոշումների մերձեցման գործում, եւ համաձայնություն է ձեռքբերվել առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում հաջորդ հանդիպման անցկացման վերբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Մասիս Մաիլյանը:«Մտահոգություն է հարուցում բանակցային գործընթացի արհեստական արագացման տեմպը, քանի որ հակամարտության սխեման, որը վեջերս համանախագահները ներկայացրել էին Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորներին եւ ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հակասում է ԼՂՀ-ի եւ Հայաստանի շահերին: ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար հնարավոր բացասական հետեւանքների չեզոքացման նպատակով երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչություններին անհրաժեշտ է գործի դնել խնդրի լուծման «երկրորդ փուլը», այսինքն` ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցային գործընթացին զուգահեռ ակտիվ եւ նպատակաուղղված աշխատանք տանել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Այլ կերպ ասած, հարկավոր է հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իր իրականացված իրավունքի արդյունքների ճանաչմանը», - ընդգծել է Մաիլյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |