Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողով է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 94-ամյակի կապակցությամբ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խումբը մայիսի 7-ին Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում խորհրդաժողով էր կազմակերպել «Հայոց ցեղասպանություն` միջազգային ճանաչումը եւ առկա մարտահրավերները» թեմայով: Խորհրդաժողովը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խմբի պատասխանատու քարտուղար Օդեթ Բազիլը:



Խորհրդաժողովին հրավիրված էին պրոֆեսոր Իսրայել Չարնին եւ հրապարակախոս, The California Courier-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Վատ ինքնազգացողության պատճառով Չարնին չի կարողացել մասնակցել խորհրդաժողովի աշխատանքներին, սակայն հոդված է հղել, որը խորհրդաժողովում ընթերցեց Փիթեր Բարքերը` BBC ռադիոկայանի նախկին հաղորդավարը: Խորհրդաժողովում նախագահում էր Հայաստան-Մեծ Բրիտանիա խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոկսը: Խորհրդաժողովի մասնակիցների ելույթների հիման վրա խորհրդարանական խումբը հանդես կգա հայտարարությամբ, որով կպահանջի Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի կառավարություններից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---