Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին![]() 1 մայիսի 2024 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն իր ամբողջական զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին և ընդհանրապես Սուրբ Էջմիածնի Մայր աթոռին՝ հայրենանվեր կեցվածքի և կատարած աշխատանքների համար: Այդ մասին նա ասել է Գարեգին Բ–ի հետ ապրիլի 30–ին ունեցած հեռախոսազրույցում, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Նրանք անդրադարձել են Հայաստանին հուզող խնդիրներին ու տագնապալից իրադրությանը։ «Վեհափառ Հայրապետները վերաշեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը և այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությանը: Միաժամանակ, Հայրապետները ընդգծել են հայ ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, հատկապես ներկա տագնապալից օրերում»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |