Անգելա Մերկելը եւ Նիկոլյա Սարկոզին դեմ են առանց սահմաններ Եվրոպային11 մայիսի 2009 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Անգելա Մերկելը եւ Նիկոլյա Սարկոզին դեմ են արտահայտվել ԵՄ անդադար ընդլայնմանը եւ Թուրքիայի ընդգրկմանը այդ կազմակերպության կազմի մեջ: Սարկոզին նաեւ պաշտպանեց Գերմանիայի ձգտումը` ստանալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում մշտական տեղ:«Ոչ մի իմաստ չունի ԵՄ կազմի մեջ ընդգրկել նոր անդամներ, եթե այդ կազմակերպությունը անգործունակ է»,- ասել է Անգելա Մերկելը Բեռլինում ֆրանս-գերմանական համագումարի ժամանակ, որը կազմակերպվել էր Junge Union Քրիստոնեադեմոկրատական երիտասարդական կազմակերպության կողմից: Դաշնային կանցլերը կրկին դեմ արտահայտվեց Թուրքիայի հետ ԵՄ արտոնյալ գործընկերությանը, այդ երկիրը որպես ԵՄ լիիրավ անդամ ընդունելու փոխարեն: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը նույնպես ներկա էր այդ համագումարին Միության Jeunes Populaires երիտասարդական կազմակերպության` ի պաշտպան ժողովրդական շարժման ներկայացուցիչների հետ, ընդգծեց, որ Եվրոպան առանց սահմանների կնշանակի «Եվրոպա առանց արժեքների»: Bild am Sonntag թերթի հետ հարցազրույցում նա հայտարարեց. «Մեզ պետք է լավ կազմակերպված Եվրոպա: Բայց դա նաեւ նշանակում է այն, որ մենք չենք կարող անվերջ ընդլայնվել: Մենք չպետք է Թուրքիային նոր դատարկ խոստումներ տանք»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |