Հայաստանի Գեղարվեստի ակադեմիան արժանացել է Ստրոգանովյան միջազգային փառատոնի Գրան-պրիի11 մայիսի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Գեղարվեստի ազգային ակադեմիան Մոսկվայում Ստրոգանովյան միջազգային փառատոնում ընթացիկ տարվա ապրիլին ստացել է Գրան-պրի` Ֆյոդոր Պարմոնի շքանշան «Հագուստի դիզայն» անվանակարգում: Ինչպես հայտնել է այսօր մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ Գեղարվեստի ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը, հայ դիզայներները պատրաստել էին երկու հավաքածու` «Սարերի առասպել» եւ «Նանայական հեքիաթներ»:Սեդրակյանի խոսքերով երիտասարդ դիզայներների փառատոնին մասնակցում էին 25 երկրներ, ներկայացվել են դիզայներների 500 աշխատանքներ: Խոսելով Գեղարվեստի ազգային ակադեմիայի սաների ձեռքբերումների մասին` Էդուարդ Սեդրակյանը պատմեց, որ Ակադեմիայի սաներից մեկը` Ռիմմա Կազումյանն աշխատում է Emporio Armani նորաձեւության տանը եւ նրա կողմից թողարկվող հավաքածուների առաջատար հեղինակներից է: Իր հերթին, մամլո ասուլիսին ներկա ՀՀ Դիզայներների միության նախագահ, դիզայներ-քանդակագործ Մարտին Կալկոսյանը հայտարարեց հագուստի արտադրության վերականգնման անհրաժեշտության եւ հայ դիզայներների աշխատանքներն արտահանելու մասին, քանի որ կարծում է, որ Հայաստանն ունի տաղանդավոր հագուստի մոդելավորողներ: 2008-ի դեկտեմբերին ԷԹՆՈ-ԷՐԱՏՈ ազգային հագուստի բարձրագույն նորաձեւության Միջազգային մրցույթում Էդուարդ Սեդրակյանը ստացել է դիպլոմ` երիտասարդ դիզայներներ-մոդելավորողներ նախապատրաստելու եւ առաջ տանելու համար: Գեղարվեստի ազգային ակադեմիան ստեղծվել է 13 տարի առաջ: Յուրաքանչյուր տարվա հունիսին Ակադեմիան կազմակերպում է ուսանողների աշխատանքների ցուցահանդես: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |