ԵԱՀԿ-ն կոչ է անում Երեւանին եւ Բաքվին չխախտել հրադադարի մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳՆ ղեկավար, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող ներկայացուցիչ Դորա Բակոյաննիսը նաեւ կոչ է արել կողմերին կատարել հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, մասնավորապես, դուրս բերել դիպուկահարներին առաջնային գծերից: Հունաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կառուցողական քննարկումները մայիսի 7-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:



«Ես ամեն կերպ օժանդակում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի` դեսպան Անջեյ Կասպրչիկի ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ լուծմանը մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է նա:



Նրա խոսքերով, չնայած 15 տարի առաջ ձեռք բերված հաշտությանը, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: «Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Ես կողմերին կոչ եմ անում հարգել հրադադարի մասին համաձայնագրի բոլոր դրույթները, ինչպես նաեւ ՄԽ համանախագահների առաջարկները, որոնք արվել են 2008-ին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների համագումարի ընթացքում առաջնային գծերից դիպուկահարներին դուրս բերելու մասին»,- ասել է Դորա Բակոյաննիսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---