«Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է![]() 10 մայիսի 2024 - 12:00 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը մայիսի 9–ին կիսաեզրափակչում ունեցած ելույթի արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ։ Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել նաև Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը: Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, որպես մրցույթի հիմնադիր երկրներ, ևս եզրափակչում են՝ առանց քվեարկության։ Առաջին կիսաեզրափակչում հանդես եկած Ադրբեջանը չի հաղաթահարել արգելքն ու չի մասնակցի եզրափակիչ մրցույթին։ Եզրափակիչը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 11-ին։ «Լադանիվան», որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: «Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: «Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,–ասվում է8 «Առաջին ալիքի» հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |