ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին![]() 11 մայիսի 2024 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որով ընդլայնվում են Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում։ Քվեարկության արդյունքները հրապարակվել են ՄԱԿ–ի պաշտոնական էջում։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև Անվտանգության խորհրդին հորդորում է վերանայել ՄԱԿ-ին երկրի անդամակցության հարցը: Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան։ Վրաստանը ձեռնպահ է մնացել, հայտնում է Sputnik Արմենիան։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած որոշման համաձայն` սեպտեմբերին սկսվող գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանից սկսած Պաղեստինը լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ կստանա կազմակերպությունում: Պաղեստինը կունենա երկրների խմբերի անունից հայտարարություններ անելու իրավունք, ՄԱԿ-ի կոնֆերանսներին, գլխավոր վեհաժողովի կամ ՄԱԿ-ի այլ մարմինների հովանու ներքո գումարվող միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին լիարժեք մասնակցելու իրավունք: Բանաձևը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Պաղեստինի անկախ պետության իրավունքը: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը վրդովված պատռել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ «Դուք ձեր ձեռքերով պատռում եք ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այո՛, դուք դա եք անում: Ամո՛թ ձեզ»,- հայտարարել է Գիլադ Էրդանը։ Պաղեստինը կունենա երկրների խմբերի անունից հայտարարություններ անելու իրավունք, ՄԱԿ-ի կոնֆերանսներին, գլխավոր վեհաժողովի կամ ՄԱԿ-ի այլ մարմինների հովանու ներքո գումարվող միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին լիարժեք մասնակցելու իրավունք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |