«Ամերիաբանկը» տրամադրելու է գյուղատնտեսական վարկեր11 մայիսի 2009 - 22:04 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամ «Ամերիաբանկին» տրամադրել է գյուղատնտեսության ֆինանսավորման վարկեր, հաղորդում է բանկի մարկետինգի բաժինը:Հիմնադրամը նպատակ ունի աջակցելու գյուղական տնտեսությունների զարգացմանը` գյուղատնտեսությանն ուղղակիորեն առնչվող ցանկացած գործունեություն ֆինանսավորելու եւ գյուղատնտեսության կարեւորագույն խնդիրների ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելու միջոցով: Վարկերից կարող են օգտվել Հայաստանի բոլոր մարզերը, բացառությամբ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի,որոնք ներգրավված են «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ծրագրի մեջ: Վարկերը տրամադրվում են 300 հազ. դրամից մինչեւ 10.5 մլն դրամի չափով, 2-7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչեւ 12% տոկոսադրույքով: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |