Սահակաշվիլիի բանակցությունները վրաց ընդդիմության հետ անարդյունք են ավարտվել11 մայիսի 2009 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի անարդյունք են ավարտվել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի երկժամյա բանակցություններն ընդդիմության հետ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ընդդիմադիր առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն: «Նա գտնում է, որ երկրում ամեն ինչ լավ է, մեր կարծիքն այլ է»,-նշել է Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, այժմ ընդդիմությունից հանդիպման մասնակիցները գնում են խորհրդակցելու մյուս ընդդիմադիր առաջնորդների հետ: Այդ խորհրդակցության արդյունքները կհրապարակվեն խորհրդարանի առջեւ կայանալիք հանրահավաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ապրիլի 9-ից վրաց ընդդիմությունը կազմակերպված բողոքի ցույցեր է անցկացնում երկրի նախագահի հրաժարականի պահանջով: Ըստ ապրիլի վերջին ստացած տեղեկությունների, ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 1 մլն մարդ: Բախումներ են եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մայիսի 8-ին հաղորդվել է, որ իշխանություննների ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել ընդդիմության հետ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն: Մինչդեռ ընդդիմության առաջնորդները հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել ոչ թե խորհրդարանի խոսնակի, այլ նախագահի հետ: Մայիսի 10-ին Սահակաշվիլին հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման օրն ու ժամը: Նա եւ իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս են նշել, որ պատրաստ են քննարկել ծանր կացությունից դուրս գալու ուղիները, այլ «ոչ թե նախագահի հրաժարականի հարցը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |