Թավջութակահար Սուրեն Բագրատունին ելույթ կունենա Նիդերլանդներում11 մայիսի 2009 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Թավջութակահար Սուրեն Բագրատունին ելույթ կունենա Նիդերլանդներում: Մայիսի 31-ին նա համերգ կտա Նեդեբուրգ քաղաքում ճապոնացի դաշնակահար Այանո Շիմադայի հետ: Երաժիշտները կատարում են կամերային երաժշտություն: Թավջութակահար Սուրեն Բագրատունին միջազգային ճանաչում է ստացել, լինելով Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող, երբ 1986 թվականին նա արծաթե մեդալ նվաճեց Չայկովսկու անվան միջազգային փառատոնում: Այսօր Բագրատունին Նոր Անգլիայի եւ Իլինոյսի համալսարանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, որպես խորհրդատու մասնակցում է Կանադայում կազմակերպվող միջազգային երաժշտական փառատոներին, որպես հրավիրված պրոֆեսոր Միչիգանի համալսարանի երաժշտական քոլեջում: 14 տարեկանում Բագրատունին հանդես է եկել Հայաստանի ռադիոյի պետական համալսարանի նվագախմբի հետ` կատարելով Սեն Սանսի համերգը թավջութակի համար: Տարբեր ժամանակներում Սուրեն Բագրատունին ելույթ է ունեցել Մոսկվայի, Հայաստանի, Շտուտգարտի, Բեռլինի, Փարիզի նվագախմբերի հետ, մենահամերգներ է ունեցել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի, Ժնեւի, Հռոմի, Միլանի, Ֆլորենցիայի, Դրեզդենի համերգասրահներում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |