Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում![]() 15 մայիսի 2024 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությունը գնալով ավելի շատ է «գործում ՀՀ հարևանների՝ ՌԴ–ի, Ադրբեջանի և Իրանի դեմ»։ Այդ մասին նա ասել է News.ru–ին հարցազրույցում։ Նա նաև ասել է, որ առաքելությունը «հիբրիդային պատերազմի գործիք է»։ «Այն, որ առաքելությունը ԵՄ հիբրիդային խպատերազմի գործիք է, հաստատում է դրա գաղտնիությունը և այն, որ առաքելությունը հաշվետու չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին։ Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է վարում, հակառուսական քարոզչություն տանում, հայ հանրության շրջանում կեղծ պատկերացումներ քարոզում ԵՄ՝ որպես Հայաստանի «անվտանգության ու բարգավաճման աղբյուրի»։ Ավելին, ԵՄ առաքելության անդամների գործունեությունը գնալով ավելի հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ է ստանում»,–ասել է Գալուզինը։ Ըստ նրա, եթե խոսելու լինենք երկարատև տարածաշրջանային անվտանգության, կայունության և սոցիալ–տնտեսական զարգացման մասին, ապա «դրան հակասում են արևմտականների՝ տարածաշրջանի ռազմականացման և այնտեղ ԵՄ ու ՆԱՏՕ–ի ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնման պլանները»։ Պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝ Գալուզինն ասել է, թե ՌԴ–ն չի «օգտագործում այդ տերմինաբանաությունը», այլ հանդես է գալիս Հարավային Կովկասի բոլոր կոմունիկացիաների բացման օգտին։ Ըստ նրա, Հարավային Կովկասի զարգացման բանալին ներառական երկխոսությունն է «3+3» հարթակի շրջանակում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |