Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Միրզոյանն ու Սերժ Սմեսովը լավագույն եվրոպացիներն են

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կոմպոզիտոր Էդուրադ Միրզոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովն արժանացել են «Լավագույն եվրոպացի» մրցանակին քաղաքական, մշակութային ու տնտեսական ոլորտներում:



Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, երիտասարդ քաղաքական գործիչներին օգնելու, եվրոպական ավանդույթները հասարակական-քաղաքական կյանքում զարգացնելու համար:



«Լավագույն եվրոպացի» մրցանակը նախաձեռնել է Հայաստանի եվրոպական շարժումը:



Հայաստանի եվրոպական շարժումը, որը Միջազգային եվրոպական շարժման խորհուրդն է հանդիսանում, ստեղծվել է 2005 թվականին: Հայաստանի եվրոպական շարժման նպատակն է Հայաստանի եւ Եվրոպայի մերձեցումը քաղաքական, տնտեսական եւ հասարակական ոլորտներում:



«Արդեն երրորդ տարին է, ինչ մենք կազմակերպում ենք հետազոտական, կրթական եւ այլ միջոցառումներ: Ես վստահ եմ, որ այս ակցիան շարունակական է լինելու»,-նշել է շարժման հիմնադիր Վիկտոր Ենգիբարյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---