Հայաստանի ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել իր նախորդ երկու որոշումները11 մայիսի 2009 - 23:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում երեք հարց է, որոնցից երկուսը վերաբերում էին փոփոխությունների եւ լրացումների կատարմանը նախորդ որոշումներում եւ մեկը` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանի հայտարարությանը: ԿԸՀ-ն որոշել է ուժը կորցրած ճանաչել «Երեւանի ավագանու խորհրդի եւ քաղաքապետի ընտրությունների հիմնական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման ժամանակի գրանցման մասին» 2009 թվականի փետրվարի 26-ի թիվ 12-A որոշման 10 դրույթը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների մասին ՀԱԿ ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանի դիմումը քննարկելիս` ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը նշել է, որ դիմումի մեջ նշված փաստերը չեն կարող Հայաստանի ընտրական օրենսգրքի խախտումներ համարվել, իսկ «պաշտոնական պարտավորություններ» եւ «պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակահատվածը» սահմանումները նույնանման մեկնաբանություն չունեն: ԿԸՀ-ն յոթ «կողմ» եւ մեկ «դեմ» ձայների հարաբերակցությամբ որոշել է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի խախտումներ նախընտրական քարոզչության շրջանում չեն եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |