ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում![]() 17 մայիսի 2024 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով Տավուշի մարզի Կիրանց գյուղի սահմանազատման բարդություններին, ասել է, որ Կիրանցում 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են։ «Այդ շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, մեկը՝ ավտոտնակ։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը լուծելու է։ Ճանապարհ ենք կառուցելու, որն ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Այս գործընթացի միջոցով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,- ասել է ԱԽ քարտուղարը։ Նա կարևորել է ՀՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որը որպես սահմանազատման մեկնարկի սկզբունք է ընդունում Ալմաթիի հռչակագիրը։ Նա կարևորել է նաև այն հանգամանքը, որ ԽՍՀՄ 1976թ․ քարտեզն է որպես սահմանազատման հիմք ծառայում։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։ Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից և գիշերել են իրենց կողմից փակված ՀՀ–Վրաստան միջպետական ճանապարհին։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |