Վազիանիի ռազմակայանում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները12 մայիսի 2009 - 00:26 AMT PanARMENIAN.Net - Վազիանիի ռազմակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունների սկսման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էր Վրաստանի պաշտպանության նախարար Դավիդ Սիխարուլիձեն:Մինչեւ արարողության սկսելը Վազիանիում տեղի է ունեցել հատուկ մամլո ասուլիս, որում խոսվել է այդ զորավարժությունների կարեւորության մասին: Դաշինքի ներկայացուցիչների հայտարարությամբ, նրանց հասկանալի չէ Ռուսաստանի դիրքորոշումը զորավարժությունների առնչությամբ: Նրանց խոսքերով, ՆԱՏՕ-ն կշարունակի հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն դա չի անդրադառնա ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հարաբերությունների վրա, հաղորդում է Civil.ge-ն: Վրաստանում զորավարժությունների անցկացման մասին որոշումը Դաշինքը կայացրել էր մեկ տարի առաջ: ՆԱՏՕ-ի զորավարժությունները կավարտվեն հունիսի 3-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |